«Կարո Հովագիմյանի անվան Ռեսուրս-սենյակ»-ը համալրվեց

Հոկտեմբերի 19-ին Հիմնադրամի թիմն այցելեց Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոց, որտեղ դեռևս 2022թ. սեպտեմբերին բացվել էր «Կարո Հովագիմյանի անվան Ռեսուրս-սենյակ»՝ հագեցած հատուկ մասնագիտական գույքով և տեխնիկայով՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:


Այցի նպատակն էր՝ Ռեսուրս-սենյակը համալրել բազմազան ինտելեկտուալ, հետաքրքրաշարժ, ժամանցային խաղերով և գրենական պիտույքներով ու պարագաներով:


Այս ընթացքում երեխաների հետ այստեղ աշխատել և շարունակում են աշխատել հոգեբաններ ու լոգոպեդներ, որոնց օգնությամբ երեխաները փորձում են հաղթահարել առկա խնդիրներն ու էականորեն բարելավել իրենց կյանքի որակը:Դպրոցի տնօրինությունը, ջերմորեն դիմավորելով Հիմնադրամի ներկայացուցիչներին, կրկին անգամ շեշտեց Ռեսուրս-սենյակի առկայության և գործունեության կարևորությունը, որն արդեն իսկ հասանելի է դպրոցի բոլոր աշակերտների համար:


Նոր ռեսուրսներով սենյակը համալրելու համար «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում նաև QSI International School of Yerevan -ին: