Հիմնադրամը աջակցություն է տրամադրում Եղեգնաձորում տեղակայված արցախահայերին

Գորիսից վերադառնալուց հետո Հիմնադրամի թիմը, իրականացնելով կարիքի գնահատում և համագործակցելով մի շարք մարզպետարանների և համայնքապետարանների հետ, որոշեց կազմակերպել երկրորդ այցը դեպի Եղեգնաձոր:


Եղեգնաձորի համայնքապետարանի հետ համատեղ աշխատանքի, հստակեցված ցուցակների և վերհանված կարիքների հիման վրա՝ թիմը տեղում զուգահեռ աջակցություն տրամադրեց արցախահայ ավելի քան 200 ընտանիքի (500+հոգի): Հիմնադրամի ղեկավարության և բարերարների աջակցության շնորհիվ վերոնշյալ ընտանիքներին բաժանվեցին անկողնային և հիգիենայի պարագաներ, սնունդ, տաք հագուստ (մեծերի, փոքրերի) և մրգի փաթեթներ (ArLeAM ապրանքանիշի խնձոր և տանձ):


Շնորհակալ ենք Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակիցներին՝ համակարգված և պատասխանատու աշխատանքի, երկուստեք արդյունավետ համագործակցության համար:


Հիմնադրամն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում իր բոլոր բարերարներին, նվիրատուներին՝ վստահության և աջակցության համար: